Իրանի նախագահի՝ երևանյան այցի նշանակությունը
Իրան-Հայաստան համագործակցության օրակարգը ներառում է մի շարք ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, մշակութային, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցություն և այլն:
Անկախությունից ի վեր երկու երկրները մշտապես ունեցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ: Հայաստանն այն եզակի երկրներից է եղել, որը պատժամիջոցների պայմաններում, ինչու չէ, ենթարկվելով տարատեսակ ճնշումների, միջազգային տարբեր հարթակներում մշտապես իր աջակցությունն է հայտնել Իրանին:
Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը վկայեց, որ ներկայում ևս երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Անհիմն էին նաև այն պնդումները, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հայ-իրանական տնտեսական հարաբերությունները կարող են խոչընդոտների հանդիպել: Ընդհակառակը՝ բացի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումից՝ Իրանը ցանկություն է հայտնում Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնել նաև Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների շրջանակում՝ Հայաստանին դիտելով որպես կապող օղակ:
Բացի այդ՝ Իրանը Հայաստանը դիտում է որպես Սև ծովին և Եվրոպային կապվելու այլընտրանքային կարևոր ճանապարհ, ինչի մասին խոսեց նախագահ Ռոհանին՝ Երևան այցից առաջ:
Տարածաշրջանում տիրող գերլարված իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր է երկու երկրների համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ մասնավորապես ահաբեկչության և թմրանյութերի տարանցման դեմ պայքարում: Այդ առումով՝ հայ-իրանական սահմանն Իրանի հարևանների հետ համեմատած թերևս ամենանվտանգն է:
Հատկապես քառօրյա պատերազմից հետո Իրանը չափազանց զգայուն է իր հյուսիսային սահմանների անվտանգության հարցում և այդ համատեքստում չափազանց կարևոր էր Իրանի նախագահի այն հայտարարությունը՝ թե ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի:
Բացի քաղաքական և տնտեսական հարցերից՝ Իրանն ու Հայաստանը կարևորում են նաև մշակույթի և գիտության ոլորտում համագործակցության խորացումը: Ի դեպ, հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ հայաստանյան ԲՈՒՀ-երի դիպլոմներն այսուհետ կճանաչվեն ԻԻՀ կառավարության կողմից:
Իրան-Հայաստան համագործակցության օրակարգում առկա առաջնային հարցերից մեկը զբոսաշրջությունն է: Հայաստանն այդ ուղղությամբ արդեն իսկ շոշափելի քայլեր է կատարել՝ չեղարկելով վիզային ռեժիմը: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից այդ ոլորտում իրականացվող աշխատանքները՝ 2017թ. զբոսաշրջության ոլորտում զգալի առաջընթաց կարելի է ակնկալել, առավել ևս, որ այցի շրջանակներում զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնաման հուշագիր ստորագրվեց:
Այսպիսով Իրանի նախագահի այցը ոչ միայն երկու կողմերին հնարավորություն ընձեռեց միջուկային համաձայնությունից հետո նոր իրողության պայմաններում վերանայել նախկինում ձեռք բերված համաձայնությունները՝ դրանք տեղափոխելով իրատեսական դաշտ, այլև քննարկել այլ ոլորտներում ևս երկկողմ համագործակցության հեռանկարները: Ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերն ու իրանցի ներդրողներին աջակցելու պատրաստակամությունն անկասկած կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի խորացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական մամուլի անդրադարձը. «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան»
- ՈՒԵՖԱ-ն չի պլանավորում Ռուսաստանից խլել «Եվրո-2020»-ը
- Ես անձնական հսկողության տակ կվերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում. Սերժ Սարգսյան
- ՀՀ իշխանությունները ցանկություն ունեն զարգացնելու հարաբերությունները, ես այդ կամքը նկատեցի. Հասան Ռոհանի
- Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին
- Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. Սերժ Սարգսյան
- Գառնիկ Ասատրյան. Ռոհանիի այցը կարևոր է և անհրաժեշտ
- Սերգեյ Մինասյան. Ռոհանիի այցն ունի աշխարհաքաղաքական հնչեղություն
- Իրանագետ. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան պատմական նշանակություն ունի
- ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի
- Սերժ Սարգսյան. Բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան