Կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու համար, անհրաժեշտ է համարում ստեղծել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որին կփոխանցվի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի փորձը և գործառույթների մի մասը, ինչպես նաև Դպրոցական սննդի ազգային ծրագրի կառավարման գործառույթը: Այդ նպատակով գործադիրն ընունել է համապատասխան որոշումներ:
Հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը, և կապահովի ծրագրի կառավարման սահուն փոխանցումը ՊՀԾ-ից հայաստանյան կողմին: Ներկայում ՀՀ տասը մարզերի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխա ստանում է դպրոցական տաք սնունդ: Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել երեխաների սնուցման հարցերով զբաղվող այլ երկրների կառավարություններ, կազմակերպություններ, անհատներ, գործարար, սփյուռքի ներուժը:
Ֆինանսների կենտրոնացման շնորհիվ կարելի է նաև բարձրացնել գնումների արդյունավետությունը, ինչպես նաև ակտիվացնել տեղական արտադրությունը և գյուղացիական տնտեսությունները՝ տեղական արտադրանքն ընդգրկելով դպրոցական սննդում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան