Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսի բացումից 1,5 ժամ առաջ արդեն հերթեր են գոյացել
Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում այսօր բացվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Բացումից 1,5 ժամ առաջ մի քանի տասնյակ մարդ հերթ էին կանգնել:
« Իրոք, մարդիկ շատ էին: Նման հերթերն այնքան էլ սովորական չէ: Անկասկած, այսօրվա հերթի առաջին պատճառն այն է, որ բացվում է Այվազովսկու ցուցահանդեսը»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական թանգարան մամուլի ծառայության ղեկավար Ալլա Կարյագինան:
Ցուցահանդեսում ներկայացված է 150 աշխատանք, ծովանկարչի անձնական իրեր: Ընդհանուր առմամբ՝ ներկայացված է 250 ցուցանշում՝ 130 գեղանկար, 20 գրավյուրա, 100 կիրառական աշխատանք: Ցուցահանդեսում ներկայացված է ինչպե հենց թանգարանի հավաքածուից հայտնի աշխատանքներ, այնպես էլ մասնավոր հավաքածուներից առաջնակարգ գործեր: Ցուցադրված են նաև տարատեսակ հարակից իրեր, որոնք կազմում են Այվազովսկու գործունեության համատեքստը՝ որպես Գլխավոր ծովային շտաբի գեղանկարչի:
Ցուցահանդեսի բացմանը Ռուսական թանգարանի փոխտնօրենն ասել է, որ Պետերբուրգում ներկայացված ցուցադրությունն իր ցուցանմուշներով տարբերվում է այս տարվա հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսից: Մոսկվայում Այվազովսկու ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել. այն ունեցել էր շուրջ 600 հազար այցելու:
Թանգարանի փոխտնօրենն ասել է, որ պատրաստ են ընդունել մեծ թվով այցելուներ: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2017 թ. մարտի 10-ը:
Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը լրանում է 2017 թվականին: Հայաստանի ազգային պատկերասրահը ևս պատրաստվում է կազմակերպել ցուցահանդես, նախատեսվում է իրականացնել գիտաժողով:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հ.Այվազովսկին թողել է 6000-ից ավելի ստեղծագործություն։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ Այվազովսկու ցուցադրության տոմսերը վերավաճառելու կասկածանքով
- Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը
- Տրետյակովյան պատկերասրահը ներկայացրել է Այվազովսկու մահը ցուցահանդեսի պրոմո հոլովակում
- Տրետյակովյան պատկերասրահը հանուն Այվազովսկու ցուցահանդեսի առաջին անգամ տոմսերի առցանց վաճառք է կիրառում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին