Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը. վարչապետ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին նախագիծը: Ինչպես գործադիրի նիստում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ստեղծվելու է նաև հոգաբարձուների խորհուրդ և ի պաշտոնե Հոգաբարձուների խորհրդի անդամ են ՀՀ վարչապետը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և ՀՀ ֆինանսների նախարարը:
Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվելու են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ ՀՀ վարչապետի կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այս ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը չափազանց կարևորում են: «Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե. Ըստ ոլորտների, ինչպես ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումը մակրո ցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների և այլնի առումով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին