«Ռեալը» բանակցում է Կուրտուայի հետ
Մադրիդյան «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Թիբո Կուրտուայի ծառայություններով։
Մադրիդցիներն այլևս չեն անդրադառնա Դավիդ դե Հեայի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հնարավոր տեղափոխության թեմային և մտադիր են կենտրոնանալ լոնդոնյան թիմի դարպասապահի տրանսֆերի գնման վրա։ Նշվում է, որ «Ռեալն» արդեն սկսել է բանակցություններ վարել անգլիական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը 2015 թ. փորձել է հրավիրել դե Հեային, սակայն կողմերը չեն հասցրել ժամանակին ձևակերպել նորմատիվ փաստաթղթերը, և գործարքն այդպես էլ չի կայացել։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Կուրտուան «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 խաղի, բաց թողել 11 գոլ, իսկ 10 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։