Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Օհանյանի մասին հրապարակմանը
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է.
«Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը:
Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են:
Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Ժամանակ»
- Սեյրան Օհանյան. Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին
- Սեյրան Օհանյանը հակված է համագործակցել Օսկանյանի ու Դալլաքյանի կուսակցությունների հետ. «Հրապարակ»
- Սեյրան Օհանյանը կհայտարարի քաղաքականություն մուտք գործելու մասին. Դալլաքյան
- Ընդդիմադիրներին որպես թշնամիներ չպետք է ընկալել. ՀՀԿ-ականը՝ Սեյրան Օհանյանի մասին
- Արդյոք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի՞ նրան որպես շտաբ. Հարց Օհանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան