Ֆիլիպ Լամ. «Ձմեռային ընդմիջումից առաջ «Բավարիային» հաջողվեց հզոր խաղ ցուցադրել»
«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը «Լեյպցիգի» հետ Գերմանիայի առաջնության հերթական տուրի խաղում 3։0 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ երկու թիմն էլ գերմոտիվացված էին։ Ֆուտբոլիստը շեշտել է մյունխենցիների խաղն առաջին խաղակեսում։
«Ողջ Գերմանիան նայեց այդ խաղը և դրան անհամբերությամբ էր սպասում,- Լամի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դա երկու թիմի մրցավեճ էր, որոնք ուզում էին ապացուցել, որ շատ բանի են ընդունակ։ Ձմեռային ընդմիջումից առաջ մենք ուզում էինք հզոր խաղ ցուցադրել։ Մեզ դա հաջողվեց հատկապես առաջին խաղակեսում»։