Ավարտին հասցնել մարզերի տեղեկատվական անձնագրերիի ձևավորումը. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց ավարտին հասցնել մարզերի տեղեկատվական անձնագրերիի ձևավորումը:
Դրանցում, ըստ վարչապետի, կառավարությունը ֆիքսելու է բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը:
«Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը, որը կայանալու է համայնքների բյուջեների համեմատության ու վերլուծության առումով: Համայնքների բյուջեների և բնակչության քանակի համեմատությունները բավականին լուրջ տեղեկատվություն են տալիս, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել և դնել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ»,- ընդգծեց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ մարզպետներին, իրենց համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել՝ յուրաքանչյուր համայնքի բյուջեն վերլուծել, համեմատել համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերել այն անհամամասնությունները, որի հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան