Հայ բասկետբոլիստների ելույթներն ԱՄՆ-ում
Բասկետբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթներն ԱՄՆ-ի ուսանողական լիգայում:
«Հորնեթս Դելևրը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Թավաքալյանը, «Բիրհամփթո» թիմի հետ խաղում պարտություն է կրել 66-85 հաշվով: Թավաքալյանը խաղադաշտում է անցկացրել 9 րոպե և վաստակել է 7 միավոր: 12 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
«Իդահո Վենդելսը» սեփական հարկի տակ հաղթական է տոնել: Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրեց է 12 րոպե և վաստակել 4 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում են 4-րդ տեղը:
«Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը» շարունակում է իր հաղթարշավը: «Քալ Փոլի» հետ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանն ընդամենը 1 րոպե է անցկացրել խաղադաշտում: «Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը» գտնվում է 4-րդ հորիզոնականում:
«Գլենդել ՍՍ»-ն պարտվել է «Կոմտոնին» 84-94 հաշվով: Ջեկ Կարապետյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և վաստակել 15 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 80-59 հաշվով հաղթել է «Նորթ Ֆլորիդային»: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 7 միավոր: