Ներսկի Նազարյանի ընտանիքը 600 հազար դոլար է պարտք բանկին. «Փաստ»
Երբ Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ (այժմ` ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ) Ներսիկ Նազարյանի գործերը վատացան ու նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը, գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ վերցրեց:
«Փաստ»-ի տեղեկություններով, նրա ընտանիքի անդամները (կինը, որդին, աղջիկը) «Առէքսիմբանկից» 200 հազարական դոլար վերցրին` գրավ դնելով իրենց երեք ՍՊԸ–ների գույքը: Դա դեռևս Խոնդկարյանի ժամանակ էր (հայտնի է, որ նա միլիոնների վարկ էր տվել նաև Խաչիկ Մանուկյանին):
Թերթի տվյալներով` այդ 600 հազար դոլարից գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որևէ գրոշ չեն վերադարձրել բանկին: Այժմ «Առէքսիմը» պատրաստվում է աճուրդով վաճառել գեներալի գույքը, սակայն կամուկացի մեջ է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա