Ովքե՞ր կկարողանան պայքարել կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար
ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շախմատիստուհիների անունները, ովքեր կկարողանան պայքարել աշխարհի չեմպիոնուհու կոչման համար։ Մրցաշարը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 10-ից մարտի 5-ը, Թեհրանում։ Բոլոր նրանք, ովքեր իրավունք են ստացել՝ մասնակցելու մրցաշարին, պետք է ստորագրեն պայմանագիրը և ուղարկեն ՖԻԴԵ հունվարի 4-ից ոչ ուշ։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
Մասնակիցների թիվը 62-ն է, որոնց կավելանան միայն ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուները։
Նախնական ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոնուհի չինուհի Խոու Իֆանը։ Հայաստանից մասնակցելու իրավունք ունեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Մասնակիցների թվում են նաև Նատալյա Պոգոնինան, Վալենտինա Գունինան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Նինո Բացիաշվիլին և այլ հայտնի շախմատիստուհիներ։