Ֆեդերեր. «Հիմա ավելի շատ մտածում են իրենց հագուկապի մասին»
Աշխարհի 16-ակի չեմպիոն, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով GQ ամսագրի վարկածով նվաճել էր «2016 թ. ամենաոճային տղամարդ» կոչումը, խոսել է այն մասին, որ մարզիկների ուշադրությունն այսօր ավելի շատ սևեռված է իրենց հագուկապի, քան մրցաշարերի վրա: Տեղեկացնում է sports.ru-ն:
«Որքան շատ է հիմա ճնշումը: Ի՞նչ հագնել, ի՞նչ կոշիկ, մարզաշապիկ հագնե՞լ, թե՞ ոչ»,- նշել է թենիսիստը:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը «2016 թ. ամենաոճային տղամարդ» կոչման համար պայքարում առաջ էր անցել հոլիվուդյան դերասան Թոմ Հիդլսթոունից: