Տավուշի մարզի 59 ընտանիք ջերմոցներ կունենան
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ Տավուշի մարզի 10 համայնքներում մեկնարկում է ջերմոցների կառուցման երրորդ փուլը:
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Դիտավան, Կիրանց գյուղերի 57 շահառու ընտանիքների տնամերձ հողատարածքներում կկառուցվեն 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով ջերմոցներ: Երկու ջերմոց էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի հովանավորությամբ կկառուցվի Խաչարձանում: Ջերմոցների շահագործման նախնական փուլում գյուղացիներին միանվագ կնվիրաբերվեն սածիլներ և կտրամադրվի անվճար խորհրդատվություն:
Ծրագրի համակարգող Մարիամ Ջենջիրջյանի խոսքով՝ շահառուներն ընտրվում են վիճակահանության միջոցով և համաֆինանսավորման պայմանով: Համայնքներն ընտրելիս հիմք է ընդունվել կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների ցանկը: 59 ջերմոցի կառուցման համար այս փուլում հայտ էր ներկայացրել 100 մենատնտես: Մեկ ջերմոցի արժեքը կազմում է 5 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 200 000 ՀՀ դրամը վճարում է շահառուն:
«Տարեցտարի մարզում ավելանում է ջերմոցային տնտեսություն վարողների թիվը՝ 10-ից հասելով 102-ի: Հուսանք, որ 2017թ.-ին նախատեսված էլեկտրաէներ՝իայի սակա՝նի նվազումը կթեթևացնի ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռը»,- ասել է ծրաերի համակարեողը:
Աղբյուրը հիշեցնում է, որ առաջին և երկրորդ փուլերի (2013-15թթ.) արդյունքում Դիտավան, Կիրանց, Բաղանիս, Այgեհովիտ, Վազաշեն, Գանձաքար և Խաչարձան gյուղերի 43 մենատնտես ջերմոցների շահաgործման շնորհիվ ստանում է կայուն եկամուտ: