Թուրքական մամուլի անդրադարձը. «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան»
ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանիի` Հայաստան կատարած այցին անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները, որոնց հրապարակումները առավելապես տեղեկատվական բնույթ են կրում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ներում բավական մեծ թիվ են կազմում հակաիրանական շեշտադրումները, հակաիրանական ուղղվածության հրապարակումները, իսկ Հ. Ռոհանիի այցը տեղի ունեցավ թուրք-իրանական լարված հարաբերությունների ֆոնին:
«Yeni Akit» պարբերականը Իրանի նախագահի այցը որակել է որպես անակնկալ և նշել, որ Հ. Ռոհանիին ընդունել է Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը: ՀՀ նախագահ Սարգսյանը Հ. Ռոհանիին բնորոշել է որպես «հայ ժողովրդի համար սպասված հյուր, իսկ Ռոհանին էլ նշել է երկու ժողովուրդների մեկ մշակույթի կրողները լինելու և երկու ժողովուրդների խաղաղ ու բարեկամական գոյակցության հանգամանքը:
Ռոհանին հայտարարել է, որ Հայաստանը բարեկամ երկիր և հարաբերություններն էլ ավելի խորացնելու ցանկություն հայտնել:
«Milli Gazete» թերթը «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան» վերտառությամբ հրապարակման մեջ նշել է, որ Իրանը մերժել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառելու ադրբեջանական ղեկավարության պահանջը, ինչը պայմանավորված է Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի մերձեցման հանգամանքով:
Թերթը Իրանի նախագահի Հայաստան կատարած այցը որակել է որպես «խորհրդանշական»` նշելով, որ «Իրանի նախագահի կողմից Ադրբեջանի հետ մշտական պատերազմի մեջ գտնվող Հայաստան այցը Իսրայելի վարչապետի Բաքու կատարած այցից հետո խորհրդանշական ուղերձի իմաստ է կրում»:
«Habersitesi.com» կայքը Հ. Ռոհանիի հայաստանյան այցին առնչվող հրապարակման մեջ ընդգծել է, որ Իրանը խթանում է Հայաստանի հետ հարաբերությունները` նշելով, որ երկկողմ մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու:
«Haberler.com» կայքն էլ գրել է, որ Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակում սպորտի, արտակարգ իրավիճակների, տուրիզմի և մաքսային ոլորտներում համագործակցության երկկողմ մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև համատեղ հռչակագիր է ստորագրվել:
Հարակից հրապարակումներ`
- Ես անձնական հսկողության տակ կվերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում. Սերժ Սարգսյան
- ՀՀ իշխանությունները ցանկություն ունեն զարգացնելու հարաբերությունները, ես այդ կամքը նկատեցի. Հասան Ռոհանի
- Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին
- Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. Սերժ Սարգսյան
- Գառնիկ Ասատրյան. Ռոհանիի այցը կարևոր է և անհրաժեշտ
- Սերգեյ Մինասյան. Ռոհանիի այցն ունի աշխարհաքաղաքական հնչեղություն
- Իրանագետ. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան պատմական նշանակություն ունի
- ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի
- Ռուսական լրատվամիջոցները Իրանի նախագահի Հայաստան այցի մասին
- Սերժ Սարգսյան. Բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան