Երևան` սառցե քաղաք. ՄԻՐ 24-ի ռեպորտաժը
«Առաջին անգամ Երևանի հենց կենտրոնում բացվել է հեքիաթային սառցե քաղաք. քանդակագործները գոհ են՝ նրանց քաղաքը չի հալչում։ Բանն այն է, որ Հայաստանի մայրաքաղաքում արձանագրվել են վերջին 40 տարիների ամենախիստ ցրտերը»-այսպես է սկսվում Միր 24-ի թղթակցի ռեպորտաժը տոնական Երևանի մասին։
«Սառցե քաղաքում կարելի է տեսնել և Ձնե թագուհու ապարանքը, և մուլտֆիլմերի հերոսների, և Ձմեռ Պապին ու Ձյունանուշին։ Քաղաքի ամենացրտադիմացկուն բնակիչներն արդեն իսկ գնահատել են այս գեղեցկությունը»- նշում է հեղինակը։
Նշվում է նաև ,որ սառցե քաղաքում տաքանալ փորձում են ուրախ երգ ու պարով։