Սուրեն Կարայանն ամփոփում է վարչապետի գործունեության 100 օրը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության 100-օրյա գործունեությունը արդյունավետ է համարում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կառավարությունն իր խոստումներն իրականացնում է և սպասելիքներն արդարանում են, Սուրեն Կարայանը նշեց. «Այո, լիարժեքորեն և դա կարող եմ ոչ միայն ես արձանագրել, այլ նաև մասնավոր հատվածն է արդեն արձանագրել, որ լուրջ դրական փոփոխություններ կան»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նոր «խաղացողներ» շուկայում չկան, նախարարը հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ եք այդպես վստահաբար շեշտում, որ նոր խաղացողներ չկան: Կան նոր ներդրողներ, նոր բանակցություններ են ընթանում»:
Սակայն նախարարը հրաժարվեց կոնկրետ անուններ հնչեցնել՝ նշելով, որ մինչև ներդրումներ չիրականացվեն՝ անուններ հնչեցնելը ճիշտ չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան