Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին
Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: Օրենսգիրքը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները:
Օրենսգրքում որպես հիմնական սկզբունք նշված է, որ մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային ձևով: Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, սահմանված բոլոր փաստաթղթերի ներկայացման պարագայում ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում (ներկայումս սահմանված է մաքսային հայտարարագրի գրանցումից հետո 1 աշխատանքային օր): Ներկայումս գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված է 2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետ` ևս 2 ամիս երկարաձգման հնարավորությամբ:
Օրենսգրքով վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով նախատեսվում է սահմանել միանգամից 4 ամիս ժամկետ` առանց երկարաձգման հնարավորությունների: Հստակեցվել են ապրանքների մաքսային ընթացակարգերով ձևակերպման պայմանները, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունների առաջացման, դադարեցման և կատարմանն առնչվող դրույթները: Նոր օրենսգրքով սահմանվել են նաև «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» և հատուկ մաքսային ընթացակարգերը:
Կարևորելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այն պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ Մաքսային օրենսգրքում ֆիքսած է մեր ազատ տնտեսական գոտին Իրանի սահմանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան