Վարչապետը նախարարներին հանձնարարեց ներկայացնել 2016 թ-ի հաշվետվությունները
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ամփոփել հանձնարարականները, որոնք տրվել են կառավարության նիստերին:
«Մինչև տարվա վերջ այդ հանձնարարականները ավարտել ու ամփոփել», - նշեց վարչապետը:
Նա նաև հանձնարարեց պատրաստել նյութեր և հունվարին ներկայացնել 2016 թվականի հաշվետվությունները, ինչպես նաև՝ 2017 թվականի միջոցառումների և գերակա խնդրիների ծրագիրը:
«Բացի այդ, ներկայացնել 2017 թվականի համար ծրագրեր՝ կոնկրետ պատասխանատուներով, գերատեսչության կամ նախարարության ղեկավարների կողմից: Գերակա խնդիրների և միջոցառումների ծրագիրը այսօր կառավարությունում է, խնդրում եմ ամփոփեք, ռեվիզիա արեք, թե ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ»,- ասաց Կարեն Կարապետյանը: