Ֆարմանյանին հուզում է՝ ինչո՞ւ Մխիթարյանը չի ընդգրկվել լավագույն մարզիկների ցանկում
Պատգամավոր Սամվել Ֆարմանյանին չի գոհացնում մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից կազմած լավագույն մարզիկների ցանկը:
«Մարզական լրագրողների այդ ֆեդերացիան սեփական չափանիշներով կազմելով այդ ցանկը, դրանից դուրս է թողել մեր ֆուտբոլային հանճար, մեր ֆուտբոլային դեսպան Հենրիխ Մխիթարյանին»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Մխիթարյանը, անշուշտ, կարիք չունի այդ ցանկում ընդգրկվել:
«Հենրիխ Մխիթարյան անունը որոնողական համակարգով փնտրելիս բերում է 9 մլն արդյունք: Մինչդեռ միլիոներ ծախսած Բաքվի՝ օլիպմիական խաղերի համար որոնողական համակարգը բերում է ընդամնեը 2 մլն արդյունք»,-ասաց նա:
Ֆարմանյանը հիշեցրեց, թե որ ակումբում է խաղում Մխիթարյանը, ինչ հաջողությունների է հասել:
«Մխիթարյանը ոչ միայն հայտնի է դարձնում հայկական սպորտը, այլև անում է շատ ավելին Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար քան 10 սպորտի նախարարություն ու 10 տուրիզմի կոմիտե միասին վերցրած»,-ասաց Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ ցանկը գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբիշ Աթուր Ալեքսանյանը: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 35 լրագրողներ:
Միաժամանակ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 7-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 6-րդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ
- Արթուր Ալեքսանյանը` Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիկ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան