
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տարին ավարտեց 86-րդ տեղում
Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջադիմել է մեկ տեղով և զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան` 39-րդը, Դանիան` 46-րդը, Չեռնոգորիան` 63-րդը, իսկ Ղազախստանը` 98-րդը: