Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա և հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ:
«Մենք դատապարտում ենք այդ հրեշավոր ահաբեկչական գործողությունը և կիսում ենք ռուս ժողովրդի վիշտը», - ասել է խորհրդարանի ղեկավարը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում Գ. Սահակյանը կարևորել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությունը և փոխշահավետ մոտեցումներով հանդես գալը:
Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, որոնք հիմնված են բարեկամության ամուր հիմքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում