«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ. Նամակ ՀՔԾ պետին
«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որով իրազեկում է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» առողջական ծանր վիճակի մասին:
«Նա տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման, խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Արթուր Սարգսյանի արդեն շուրջ 5 ամիս կալանավայրում գտնվելը, հակասելով վերոհիշյալ որոշմանը, հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում:
Տեղեկացնում ենք ձեզ նաև, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ և բժշկական հսկողություն, որոնք անհնարին է ապահովել կալանավայրում, ինչը բերել է նրա առողջության կտրուկ վատթարացման ու հետագա զարգացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ:
Ինչպես, վստահ ենք, Ձեզ հայտնի է, Արթուր Սարգսյանի առողջությանն ու կյանքին վնաս հասնելու դեպքում, նամանավանդ օրենքի նման կոպիտ խախտման առկայությամբ, պատասխանատվությունն ամբողջությամբ ընկելու է ՀՀ կառավարության վրա ու կարող է անդառնալի վնաս հասցնել ինչպես ՀՀ արդարադատության համակարգի հեղինակությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին:
Վստահ լինելով, որ նման իրավախախտումը չէր կարող տեղի ունենալ Ձեր գիտությամբ, հայցում ենք Ձեր անհապաղ ու հետևողական միջամտությունը՝ Միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովի անհապաղ ներգրավման և հնարավորինս հրատապ նրանց պարտականությունների կատարման հարցերում, հաշվի առնելով Արթուր Սարգսյանի առողջության կրիտիկական վիճակը»:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ. Պարզաբանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, այլ խնդիրներից բացի, ունի որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի. Պաշտպաններ
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը բժիշկների հսկողության տակ է. ՔԿՀ վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին