Բաղդասարյանին կարող են մեկընդմիշտ զրկել վարորդական վկայականից
Փողոցային ավտոարշավների ակտիվ մասնակից հայազգի Մառա Բաղդասարյանին կարող են զրկել մեքենա վարելու իրավունքից: Նման միջնորդություն դատախազությանը ներկայացրել է դատարանը:
Գրությանը կցվել է բժիշկների կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն Բաղդասարյանի ախտորոշումը թույլ չի տալիս, որ նա մեքենա վարի: Թե ինչ ախտորոշման մասին է խոսքը, չի հստակեցվում:
«ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ 12 օր տևած դատական նիստերի ընթացքում քննարկվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 72 գործ: Բաղդասարյանը պետք է կատարի 595 ժամ հասարակական աշխատանք, նրա տուգանքների չափը հասնում է 183 հազար ռուբլու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա