Բարտոմեու. «Բարսելոնը» չի պատրաստվում վաճառել Ալեյշի Վիդալի տրանսֆերը»
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբում չեն մտածում աջ պաշտպան Ալեյշի Վիդալի տրանսֆերի վաճառքի մասին։
Վերջին մի քանի ամսում լուրեր են պտտվում, որ եզրային պաշտպանը կփոխի ակումբային գրանցումը։ AS-ը նույնիսկ գրել էր, որ ձմռանը 27-ամյա այդ ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից է կախված Դարիո Սռնայի տեղափոխությունը կատալոնյան ակումբ։
«Ալեյշին արժանի է մեր հարգանքին։ Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը հունվարին հեռանա թիմից,- Բարտոմեուի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Վիդալի տրանսֆերի վաճառքը չի պլանավորվում։ Այլ հարց է, եթե ֆուտբոլիստն անձամբ հեռանալու ցանկություն հայտնի։ Այդպես եղավ Պեդրոյի դեպքում, երբ նա տեղափոխվեց «Չելսի»։
Ընթացիկ մրցաշրջանում Վիդալը «Բարսելոնի» կազմում լիարժեք 4 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։