Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողներ են ձերբակալվել
Չորս մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են Բեռլինի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողությանը ներգրավված լինելու մեջ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Ձերմակալման մասին այլ մանրամասներ չի հաղորդվում:
Ենթադրվում է, որ նրանք շփում են ունեցել քաղաքի կենտրոնում ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածվող Անիս Ամրիի հետ, ում փնտրում են ողջ Եվրոպայով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ The New York Times թերթը հաղորդում է, որ Ամրին հետաքրքրված է եղել ինքնուրույն պայթուցիկ սարքելու միջոցներով։ Բացի այդ հատուկ ծառայությունները պարզել են, որ նա առնվազն մեկ անգամ կապի մեջ է դուրս եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Ամրիին ԱՄՆ իշխանությունների կողմից ներառված է այն մարդկանց սև ցուցակում, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ արգելվում է։
Թունիսի քաղաքացի Անիս Ամրիի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգև է հայտարարված:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն չի պատրաստվում Բեռլինի ահաբեկչությունից հետո արտահերթ նիստ հրավիրել
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
- Ոստիկանությունը հաստատել է, որ Բեռլինում բեռնատարը դիտավորյալ է մխրճվել մարդկանց բազմության մեջ