Կառլո Անչելոտտի. «Բավարիան» պարտավոր էր ավելի լավը դառնալ և դարձավ»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Լեյպցիգի» հետ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը հաղթել է 3։0 հաշվով, հայտարարել է, որ գոհ է իր սաների գործողություններից ու հանդիպման արդյունքից։
«Առաջին 30 րոպեի ընթացքում խաղն իդեալական էր տեմպի ու խաղի կառուցման տեսանկյունից,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք շատ ագրեսիվ էինք ու առաջին իսկ րոպեներից վերահսկում էինք խաղի ընթացքը։ Առաջին գոլից հետո խաղը զարգացավ մեր օգտին։ Հաղթանակը վստահություն հաղորդեց սեփական ուժերի նկատմամբ։ Պարտավոր էինք ավելի լավը դառնալ ու դարձանք»։