Հալեպի նահանգապետը անհրաժեշտ է համարել բնակիչների վերադարձն ազատագրված շրջաններ
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը բնակիչների վերադարձը նահանգի վարչակազﬕ հիﬓական խնդիրներից ﬔկն է համարել, - գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Հալեպի նահանգը նոր մարտահարվերների է բախվում արևելյան շրջանների բնակիչների տրաբնակեցման կապակցությամբ: Դա լրացուցիչ բեռ է քաղաքի վրա, որն առանց այդ էլ ծայրաստիճան լարված պայմաններում է ապրում գրեթե եռամյա շրջափակման պատճառով: Ուստի անհրաժեշտ է, որ բնակիչները հնարավորինս արագ վերադառնան ազատագրված շրջանների իրենց տներ»,-ասել է նա:
Նահանգապետը հիշեցրել է, որ պատերազﬕց առաջ Հալեպում շուրջ 3 մլն մարդ էր բնակվում:
«Չնայած այն բանին, որ ստեղծված իրադրության պատճառով ստույգ վիճակագրություն չկա, ﬔր տվյալներով՝ ներկայում Հալեպում ավելի քան 2 մլն մարդ է ապրում: Եվ ﬔնք հուսով ենք, որ ﬓացածներն էլ կվերադառնան քաղաք՝ մասնակցելու նրա վերականգնմանն ու այն առաջվանից ավելի լավը դարձնելուն»,-նշել է Դիյաբը:
Մինչդեռ ռուսական մեկ այլ լրատվամիջոց էլ գրում է, որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով բարդացել է Հալեպից մարդկանց տարհանումը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում տոնածառ է տեղադրվել
- Լավրով. Հալեպից տարհանման ավարտը 1-2 օրվա հարց է
- Արևելյան Հալեպից տարհանվածների թվում 67 երեխա կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին