Մինո Ռայոլա. «Մենք Բալոտելլիի հարցով արդեն բանակցում ենք անգլիական ակումբների հետ»
«Նիցցայի» հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայում։
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում անգլիական ակումբների հետ, բայց այդ մասին դեռ վաղ է խոսել։ Միշտ իմացել եմ, որ Մարիոն կրկին մարզավիճակ ձեռք կբերի։ Նա վերջին տարում կայուն խաղ է ցուցադրել «Լիվերպուլում»։ Մարիոն այնքան զգացմունքային չէր, որքան անցյալում։ Շատ ափսոս, որ Կլոպը նրան դրսևորվելու հնարավորություն չտվեց, բայց Բալոտելլին ամեն ինչ ինքն իրեն ապացուցեց, այլ ոչ թե ուրիշներին»,- Մինո Ռայոլայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։