Միքայել Արամյանցի տան նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել
Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել:
Որոշման ընդունումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման և նորոգման, գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման և հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով հայ ազգային գործչի, բարերարի տունը գտնվում է փլուզման եզրին:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
- Վարչապետն արձագանքեց մտավորականների նամակին՝ կապված Միքայել Արամյանցի առանձնատան աղետալի վիճակի հետ