Նաիրա Զոհրաբյան. Գյումրու Անտառավան թաղամասի բնակիչները տարհանում են երեխաներին
ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգեց Գյումրու մի քանի թաղամասերի շենքերի սարսափելի վիճակի մասին:
«Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը գտնվում է 4-րդ աստիճան չէ, երևի 400-րդ աստիճանի վթարային վիճակում: Մարդիկ տարհանում են երեխաներին»,-ասաց պագամավորը:
Նրա խոսքով, Գյումրիում այլ շենքեր էլ կան, որ նման վիճակում են: Նոր տարվան ընդառաջ մարդիկ գալու են կառավարության դիմաց, վրաններ են խնդրելու:
«Ես սա հնչեցնում եմ որպես ահազանգ: Վերջին ձյան ժամանակ, ամբողջ ձյունը լցվել է տները: Եթե շտապ այս հարցը չլուծվի, մենք կարող ենք լուրջ վտանգի առաջ կանգնել, շենքը կարող է փլուզվել մարդկանց վրա»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանն ընդհատեց ելույթը, առաջարկեց ընդմիջմանը մոտենալ ու խնդիրը քննարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան