ՈՒԵՖԱ-ն չի պլանավորում Ռուսաստանից խլել «Եվրո-2020»-ը
ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ Սանկտ Պետըորբուրգից խլել Եվրոպայի 2020 թ. ֆուտբոլի առաջնության որոշ հանդիպումներ անցկացնելու իրավունքը։ Մրցումներն առաջին անգամ կանցկացվեն մի քանի երկրներում, այդ թվում՝ նաև Սանկտ Պետերբուրգում։
Հիշեցնենք, որ WADA-ի անկախ հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Մակլարենի՝ Ռուսաստանում դոպինգային խնդիրների վերաբերյալ հաշվետվության երկրորդ մասի հրապարակումից հետո կրկին սկսվեցին քննարկումները՝ ՌԴ-ին խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից զրկելու համար։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Այսպես՝ բոբսլեյի ու սկելետոնի միջազգային ֆեդերացիաներն ամերիկացի մարզիկների ու մի շարք այլ երկրների ճնշման տակ արդեն Սոչիից խլել են 2017 թ. փետրվարին աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը։
Ձախողման սպառնալիքի տակ են հայտնվել նաև Օստրովայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունն ու բիաթլոնի՝ Տյումենում պլանավորված աշխարհի գավաթի խաղարկությունը։
«ՈՒԵՖԱ-ն Սանկտ Պետերբուրգին Եվրոպայի 2020 թ. առաջնության հանդիպումների անցկացման իրավունքից զրկելու պլաններ չունի»,- հայտարարել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան