AIBA-ի կոնգրեսում մի շարք կարևոր որոշումներ են կայացվել
Շվեյցարիայում տեղի է ունեցել AIBA-ի հերթական կոնգրեսը, որին մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի` WSB և APB պրոֆեսիոնալ լիգաների պատասխանատու Արամ Դավթյանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը, կոնգրեսի ընթացքում քննարկվել և որոշվել են մի շարք հարցեր. AIBA-ին են միացել 3 երկրների ազգային ֆեդերացիաներ և հիմա AIBA-ի անդամ երկրների թիվը հասել է 201-ի, որը ռեկորդային է:
Փոփոխություններ են եղել նաև մրցավարական կանոնադրության մեջ: Այսուհետ 5 մրցավարներ կարող են որոշումներ ընդունել և հիմա համակարգիչը չի մասնակցելու հաղթողի ընտրությանը: Մենամարտերից առաջ համակարգչի միջոցով տեղի է ունենալու մրցավարների վիճակահանությունը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նույնպես կարող են մասնակցել տվյալ երկրի առաջնությանը, եթե ազգային ֆեդերացիան թույլատարի: