Մարիա Գևորգյանը շարունակում է ընթանալ առաջատարների խմբում
Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարում տեղի են ունեցել 4-րդ տուրի հանդիպումները:
Առաջատարների թվում ընթացող Մարիա Գևորգյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովայի հետ: Համաձայն վիճակահանության` Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը 4-րդ տուրում մրցում էին միմյանց դեմ: Կարճատև պայքարից հետո կողմերը համաձայնվել են ոչ-ոքի արդյունքի:
4-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում: Սուսաննա Գաբոյանը 3 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 13-րդ տեղում է: