Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համակարգվելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սեյրան Օհանյանը հանդես է գալու, որպես պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի և գործիչների միավորման առանցք՝ Օսկանյանը, Դեմկուսի առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը: Չի բացառվում, որ առաջիկայում ոմանք ՀՀԿ-ից դուրս գան և միանան այս շարժմանը»:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանին հաջողվել է համոզել Քոչարյանին, որ շարժմանը պետք է միանա նաև Վիկտոր Դալլաքյանը: Ստացվում է, որ ոչ թե Սեյրան Օհանյանն է միանում գործող քաղաքական ուժերին, այլ այդ ուժերն են միանում Սեյրան Օհանյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան