Թեհրանում հեռուստաընկերության դրոնն է հարձակման ենթարկվել
Իրանի հեռուստաընկերությանը պատկանող դրոնը, որը պետք է վերևից նկարահաներ ուրբաթօրյա աղոթքի պահը, հարձակման է ենթարկվել:
«Դրոնը, որը հարձակման էր ենթարկվել այսօր առավոտյան, թռչել է Թեհրանի կենտրոնում, անթույլատրելի վայրում: Այն պատկանել է իրանական հեռուստաընկերությանը», -«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է փոխնահանգապետ Մոհսեն Համեդանին:
Ըստ աղբյուրի, տեղը, որտեղ խփվել է դրոնը, տեղակայված է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Իրանի հոգևոր առաջնորդի աշխատակազմերը: