Թրամփի երդմնակալությանը մասնակցելու հրավերն ընդունել է նախկին նախագահներից մեկը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությանը կմասնակցի ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը: Նա Սպիտակ տան նախկին ղեկավարներից միակն է, ով ընդունել է հանրապետական Թրամփի հրավերը: Երդման արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Ջորջ Բուշ կրտսերը տատանվում է, արժե՞ մասնակցել արարղությանը, թե՞ ոչ: 92-ամյա Ջորջ Բուշ ավագն արդեն որոշում կայացրել է, հաստատ բաց կթողնի այդ միջոցառումը:
Բիլլ Քլինթոնը չի պատասխանել հրավերին, որևէ մեկնաբանություն տալ հրաժարվել է:
«Ռիա Նովոսոտի» գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում ձևավորված ավանույթի համաձայն երդմանակալության արարողությանը մասնակցելու հրավեր ուղարկվում է բոլոր նախկին նախագահներին:
2009-ին Օբամայի երդման արարողությանն օրինակ մասնակցել են Քարտերը, Քլինթոնը, Ավագ ու կրտսեր Բուշերը: 2013-ին Ավագ Բուշի առողջական վիճակի պատճառով վերջիններսը չեն մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան