Այսօր մենք բարեփոխումների գործընթացի մեջ ենք. Լ. Մկրտչյան
«Հանրակրթության ոլորտում փորձել ենք ավագ դպրոցի հիմնանդիրները մոտեցնել լուծմանը և որակապես նոր ձևաչափ տալ չափորոշիչներին, ինչը որոշ առումով հաջողվել է»,-այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ ամփոփելով 2016 թվականը:
«Անկախությունից հետո կրթական համակարգում կարևորագույն ձեռքբերումն այն է, որ մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի, որտեղ կրթական համակարգի ցանկացած փոքր մեխանիզմ աշխատում է: Այսինքն՝ մենք ունենք գործող կրթական համակարգ, այս համակարգում հանրակրթության մեջ ոնենք միջին համակարգ, որտեղ ունենք պիկեր, բարձրունքներ»,-ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանն հատուկ ընդգծեց, որ մշակվել է հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու է պարտադիր պայմանով:
2016 թվականի հանրակրթության համակարգի բացթողումներին անդրադառնալով՝ նա ասաց. «Մենք չենք կարողանում դպրոցների կառավարման համակարգում առաջացնել արմատական փոփոխոթյուն: Դպրոցների խորհուրդները պետք է լիարժեք աշխատեն և տնօրեն ընտրվի արժանի մարդ: Սա առաջին խնդիրն է, երկրորդը դասագրքերի հիմնախնդիրն է հանրակրթության ոլորտում և պետք է դասագրքի ճիշտ կառուցվածք տալ: Իսկ մյուս հիմնախնդիրը վերապատրաստումն է»:
Ինչ վերաբերում է միջին մասնագիտական համակարգին, նախարարի խոսքով՝ պետք է կարգավորել ինքնանպատակ մասնագիտություններ ներդրած ինտստիտուտները և քոլեջները:
«Ես համոզում ունեմ, որ ունենք միջին մակարդակի կրթություն, որը միջազգային էքսպերտներն էլ են ասում: Իսկ մեզ մոտ դգոհություններն ավելացել են, քանի որ երկրում մարտահրավերները շատացել են: Մեզ նման երկրներում կրության վրա դրվում է ոչ միայն որակի, այլև սոցիալական պատասխաատվություն: Այսօր մենք բարեփոխումների գործընթացի մեջ ենք, ինչ-որ բաներ ստացվել են, ինչ-որ բաներ կստացվեն»-հավելեց ԿԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին