Վիկտոր Դալլաքյանի քաղաքական հայտը և առաջարկությունները
«Երրորդ հանրապետություն» կուսակցության օրագիրը, որը այսօր արտահերթ 7-րդ համագումարում ներկայացրեց Վիկտոր Դալլաքյանը, կազմված է շուրջ 50 էջից: Դրանում տեղ են գտել երկրի տարբեր լորոտներին վերաբերող դրույթներ՝ փոքր ու միջին բիզնես, գյուղատնտեսություն, գործազրկություն, արտաքին հարաբերություններ:
Դալլաքյանի փոխանցմամբ, իրենց նպատակն է Հայաստանը դաձնել ժամանակակից, մրցունակ ու կենսունակ պետություն, աջակցել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, իրականացնել Հայաստանի ապաշրջափակմանն ուղված քաղաքական, տնտեսական ծրագրեր:
Հայաստանը, Դալլաքյանի խոսքով, համատարած ձախողման արդյունքում հայտնվել է ոչ միայն պետականության կորստյան, այլև հայրենիքի կորստյան իրական վտանգի առջև:
«Մենք այսօր գործ ունենք սովորական արտագաղթի, այլ գյուղացիությանը, նոր մտավորականության էլիտար շերտին, ինտելեկտուալներին և գործարար խավին պարտադրվող հեռացման, այսինքն՝ Հայաստանի փաստացի կազմաքանդման գործընթացի հետ», -հայտարարեց Դալլաքյանը՝ ընդգծելով, որ զանգվածային արտագաղթը ազգային անվտանգության սպառնացող մեծ վտանգ է դարձել:
Ներկայացնելով արցախյան հիմնախնդրի լուծման հարցում կուսակցության դիրքորոշումը, Դալլաքյանը տեղեկացրեց, որ իրենք հանդես են գալիս Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և միջազգային ճանաչման գործընթացի իրականացման, Արցախի հիմնախնդրի խաղաղ, քաղաքական, բանակցային ճանապարհով լուծման դիրքերից:
Ըստ Դալլաքյանի, հակամարտության լուծմանը պետք է համաձայնություն տա Արցախի ժողովուրդը:
«Բանակցային գործընթացում Արցախի՝ լիիրավ կողմ հանդես գալը բխում է արցախյան հակամարտության բովանդակությունից ու տրամաբանությունից և կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը», -հայտարարեց Դալլաքյանը:
Նրանք ունեն նաև առաջարկներ՝ ԱԺ-ում ձևավորել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991-2017 թթ ժամանակահատվածում ՀՀ նախագահների, ԱԺ նախագահների ու պատգամավորների, վարչապետների ու նախարարների ու այլ պաշտոնյաների գույքի ու ունեցվածքի իրական պատկերը, դրանց ծագման աղբյուրները:
Մյուս առաջարկությունը վերաբերում էր մեկ այլ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, որը կուսումնասիրի նույն ժամանակահատվածում իրականացված մասնավորեցման, սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը:
Երրորդ քննիչ հանձնաժողովը, որ առաջարկում է ստեղծել «Երրորդ հանրապետության» նախագահը, պետք է ուսումնասիրի 1996-ի սեպտեմբերի 25-ին ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության, 2004 թվականի ապրիլի 11-12 գիշերը խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված վայրագությունների, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների և սպանդի բացահայտման, 2016-ի հուլիսի 17-31-ը Երևանի ՊՊԾ գնդի գրավմանն առնչվող իրադարձությունների հետ կապված խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Դալլաքյանը դարձավ կուսակցության նախագահ
- Մեր դաշինքի ցուցակը կարող են ղեկավարել նաև անկուսակցական ռազմական գործիչներ. Վիկտոր Դալլաքյան
- Սեյրան Օհանյանը կհայտարարի քաղաքականություն մուտք գործելու մասին. Դալլաքյան
- Հայաստանում հնարավոր է անցնցում իշխանափոխություն իրականացնել. Վիկտոր Դալլաքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան