Գալիանի. «Առաջնության որոշ հանդիպումներ պետք է անցկացնել այլ երկրում»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հավանություն է տվել այն գաղափարին, որ Իտալիայի առաջնության որոշ հանդիպումներ ցանկալի է անցկացնել արտասահմանում: Այս մասին տեղեկացնում է Coal.com-ը:
«Չնայած այն հանգամանքին, որ իտալական ֆուտբոլն այլևս համար առաջինը չէ աշխարհում, այն շարունակում է մնալ գրավիչ: Մենք պետք է զարգացնենք այն, ուստի կարծում եմ, որ հարկավոր է A սերիայի որոշ հանդիպումներ անցկացնել այլ երկրում, ինչպես դա լինում է բասկետբոլում:
Հեռարձակման հետ կապված ևս պետք է բաց լինենք արտասահմանյան շուկայի համար: Ամեն ինչ պարզ է` զարգացնել իտալական ֆուտբոլն ավելի շատ, քան դա արվում է հիմա»,- ասել է Գալիանին: