Զավեն Բադոյանը 2 տարվա պայմանագիր ստորագրեց «Գոմելի» հետ
«Ալաշկերտի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել բելառուսական «Գոմելի» հետ, որի կազմում հանդես է եկել 2014 թ.` անցկացնելով 29 խաղ ու դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բադոյանը դեկտեմբերի սկզբին պայմանագիր էր ստորագրել «Ալաշկերտի» հետ: Մինչ այդ կիսապաշտպանը հանդես էր գալիս «Բանանցում»: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Բադոյանը մասնակցել էր 12 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:
«Զրուցեցի «Գոմելի» տնօրենի հետ, բացատրեցի նրան, որ ցանկանում եմ վերադառնալ թիմ և հանդես գալ ավելի բարձր մակարդակով: Պայմանագիր ունեի «Ալաշկերտի» հետ, սակայն խնդիրը դրական լուծում ստացավ: Վստահ եմ, որ չեմ ղզջա որոշմանս համար:
Բելառուս կգամ դեռ միայնակ: Ամռանը կամուսնանամ, որից հետո կինս կմիանա ինձ: Հիմա մենք նշանադրված ենք: Շուտով նոր մրցաշրջան է, և ես պետք է քրտնաջան աշխատեմ, որպեսզի կարողանամ օգուտ տալ թիմին»,- նշել է Բադոյանը: