Ռուս բռնցքամարտիկը Ուորդին անվանել է «մրցավարների որդի»
Ռուս բռնցքամարտիկ Սերգեյ Կովալյովը հայտարարել է, որ ամերիկացի Անդրե Ուորդը պետք է իր հետ ռևանշ-մենամարտ անցկացնի` իր երեսին ցեխ շպրտելու փոխարեն: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Անդրեն «մրցավարների որդի» է, ով իրեն թույլ է տալիս իմ հասցեին վատ բաներ ասել: Կանգ առ, տղա: Եթե վստահ ես, որ հաղթել ես, ապացուցիր դա ռևանշ-մենամարտում»,- ասել է Կովալյովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Ուորդը հաղթել էր Կովալյովին` նվաճելով WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մենամարտից հետո ռուս բռնցքամարտիկը հայտարարել էր, որ Ուորդը հաղթել է միմիայն մրցավարների օգնության շնորհիվ: