«Բացառվում է». Ֆինանսների նախարարը՝ Հայաստանի դեֆոլտի մեջ ընկնելու մասին. ՀԺ
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ:
«Բացառվում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է: Արամյանն ասել է, որ նախատեսում են հաջորդ տարվա հունիս-հուլիսին միջազգային կապիտալի շուկայի մասնակիցների հետ շփումներ ունենալ՝ մեղմելու պարտքերի ներգրավման պայմանները. «Պետք է մշտապես աշխատանք տանենք, որ նրանք վստահեն մեր թղթերին: Եվ այդ վստահության արդյունքում ունենանք տոկոսադրույքների նվազեցում և այդ հարմար պահին նորից թողարկում անենք»,- պատասխանել է նախարարը:
Այսինքն` նորից պարտատոմսե՞ր կթողարկեք: «Իհարկե»,-չհրաժարվեց Արամյանը: Ի դեպ, ԱԺ երեկվա արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ և իրավիճակը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Փաշինյանը նշել է, որ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից 2016 թ. 62 տոկոս ավելի է ծախսվել, քան նախորդ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա