Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,43%-ով՝ հասնելով 52,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարի ֆյուչերսներն էլ նվազել են 0,35%-ով՝ հասնելով բարելի համար 54,86 դոլարի:
Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում