Առևանգված օդանավից դուրս է բերվել 65 ուղևոր
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը թվիթերյան իր էջում հայտարարել է առևանգված ինքնաթիռից առաջին 65 ուղևորների դուրս բերման մասին:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, դուրս են բերվել կանայք ու երեխաներ: Հիշեցնենք, որ Afriqiyah Airway լիբիական ավիաընկերության A320 օդանավում 118 ուղևոր կա:
Օդահենների պահանջները, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, դեռևս հստակ չեն: Հատնի չէ, ահաբեկչակա՞ն գործողություն է այն, թե՞ ոչ: «Ռիա նովոստին» հայտնում է, թե իրենց տվյալներով առևանգիչները պահանջել են բանտից ազատել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն:
Մալթայի օդանավակայանից, որտեղ հարկադիր վայրէջք էր կատարել ինքնաթիռը, չեղյալ են համարվել նախատեսված բոլոր թռիչքներն ու վայրէջքները: