
5-րդ տուրում մեր երեք պատվիրակները հաղթանակներ տոնեցին
ԱՄԷ-ում շարունակվող «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում երեկ տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները:
Առաջատարների խմբում ընթացող Մարիա Գևորգյանը տարավ 4-րդ հաղթանակը: Հաղթանակներ տոնեցին նաև Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը:
5 տուրից հետո երեք շախմատիստուհի` Մարիա Գևորգյանը, Խայալա Աբդուլլան և Աննա Զոզուլյան, վաստակել են 4,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը վաստակել է 4 միավոր և ընթանում է 5-րդ հորիզոնականում, իսկ 3,5 միավոր վաստակած Արմինե Բաբայանը 9-րդ տեղում է: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


