Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը հանցավոր զինված խմբավորումներից: Ռիա նովոստին գրում է, որ չնայած եղանակային վատ պայմաններին, քաղաքի բնակիչները դուրս են եկել փողոց՝ կիսելու միմյանց հետ կիսելու իրենց ուրախությունը:
Ամենուր լսվում է երաժշտության ձայն, վառվում են տոնական լույսեր:
«Ես կարծում էի՝ այս օրը երբեքչի գա: Մենք սպասում էինք այս օրվան հինգ տարի»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Նախօրեին Սիրիայի կառավարական զորքերը պաշտոնապես հայտարարել են, որ երկրի «հյուսիսային մայրաքաղաք» Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է գրոհայիններից, գտնվում է իրենց հսկողության ներքո, ահաբեկիչների վերջին խումբը քաղաքից դուրս է եկել:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի նահանգապետը անհրաժեշտ է համարել բնակիչների վերադարձն ազատագրված շրջաններ
- Հալեպում տոնածառ է տեղադրվել
- Լավրով. Հալեպից տարհանման ավարտը 1-2 օրվա հարց է
- Արևելյան Հալեպից տարհանվածների թվում 67 երեխա կա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան