Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը ձերբակալվել է
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փերվին Բուլդանը ձերբակալվել է: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:
«Խորհրդարանի փոխխոսնակ, Ստամբուլից մեր պատգամավորը Փերվին Բուլդանը այսօր առավոտյան անօրինական ձերբակալվել է իր տանը Ստամբուլում»,- նշված է կուսակցության թվիթերյան էջում:
Նոյեմբերին Բուլդանը հերքել էր տեղեկատվությունը, որ ձերբակալվել է կուսակցության մյուս պատգամավորների հետ միասին: Այդ ժամանակ ԶԼՄ-ները հաղորդել էին 11 պատգամավորի ձերբակալության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում