«Կարմիր գլխարկը»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Ամանորի ներկայացումը՝ «Կարմիր գլխարկը», երիտասարդ բեմադրիչներ Նորա Գրիգորյանի և Էրվին Ամիրյանի համատեղ աշխատանքի արդյունքն է: Թատրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացման պրեմիերան այսօր է:
«Ներկայացումը երաժշտական է՝ երգ, պար: Փորձել ենք այն համեմել բոլորին ծանոթ ջազային երաժշտությամբ: Անշուշտ, չենք անտեսել 2016-ի հիթերը», - ասում է Նորա Գրիգորյանը:
Պարերը բեմադրել է պարուսույց Նունե Կիրակոսյանը: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթի այլ սիրված հերոսներ: «Մեզ համար շատ կարեւոր է, որ երեխան սիրի թատրոնը, որ նրա մոտ կրկին թատրոն գալու ցանկություն առաջանա»,- նշում է բեմադրիչը:
Լուսանկարները՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում