Քաղաքական 14:17 23/12/2016 Հայաստան

Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում

««Երևանի փոքր կենտրոնի» մասին օրենքը երկար ճանապարհ է անցել, ընդունումից հետո այն կպատասխանի, կլուծի բոլոր այն խնդիրները, մարտահրավերները, որոնք կան կառուցապատման մեջ»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված հարցազրույց-ասուլիսին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նա վստահ է, որ օրենքը 2017 թվականին կընդունվի:

Խոսելով այս տարվա ընթացքում խոշոր կառուցապատման ծրագրերի մասին, Ն. Սարգսյանն ասաց, որ լուրջ աշխատանք է կատարվել Ֆիրդուսի թաղամասի  հետ կապված. «Այնտեղ մոտավորապես 40 տոկոսի  վրա նախագծային աշխատանքեր են իրականացվում: Ներդրողը կա: Վստահություն ունեմ, որ 2017 թվականը կլինի բեկումնային»:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ «Հին Երևան» ծրագրի իրացան աշխատանքներն ակտիվ փուլում են, արդեն տարածքի  20 տոկոսի չափով շինարարական աշխատանքներ են սկսվել:

«Իրացման գործընթացն առաջ է գնում, ուղղակի աչքով տեսանելի չէ: Փետրվար-մարտ ամիսներին արդեն մեխանիզմներ կմտցվեն, կսկսեն մաքրել այդ հատվածը: Նախագծային մասի վրա ճարտարապետներն աշխատում են ներդրողների հետ, հավանաբար ամբողջապես կավարտեն ապրիլ-մայիսին:  2017-ի առաջին կիսամյակը կլինի բեկումնային և տեսանելի»,- ասաց Ն. Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ «Հին Երևան» ծրագրում ամբողջապես վերակառուցվելու է Աֆրիկյանների շենքը: Արամ Մանուկյանի տունը, նրա խոսքով, այս պահին վթարային վիճակում է, այն առաջին հերթին կվերակառուցվի, կուժեղացվի, կպահպանվի:

«Ինչ վերաբերում է այդտեղ  Արամ Մանուկյանի թանգարանային հատված ունենալուն, կարծում եմ, ներդրողին այդ հարցը կառավարությունը կներկայացնի: Կասկած չունեմ, որ ներդրողն ընդառաջ կգնա և շենքի մի զգալի հատված կդառնա թանգարան, քանի որ դրան սպասում են բոլորը: Կարծում եմ՝ դա ճիշտ լուծում կլինի»,- ասաց Ն. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի խնդրին,  նա նշեց, որ այդ հարցի վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը գրավոր ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը. «Օդանավակայանը բաղկացած է հինգ հիմնական էլեմենտից: Երեքը՝ փոքր կլոր հատված, մեծ կլոր հատված, աշտարակային հատված, բնորոշում են տվյալ շենքի արժեքը: Երկու մյուս հատվածները՝ կամրջակներ և   պանդուս, ֆունկցիոնալ էլեմենտներ են, կարող են փոխվել, վերակառուցվել, քանդվել: Այսինքն՝ ցանկացած ձևով կարող են այդ երկու հատվածի հետ վարվել: Վստահ եմ, որ կպահպանվի  «Զվարթնոց» օդանավակայանը»:

Ինչ վերաբերում է Պուշկին -Նալբանդյան հատվածում գտնվող շինություններին՝ մասնավորապես «Դոլմամա»-ի, հրշեջների շենքերին, Ն. Սարգսյանն ասաց, որ այդ հատվածում կան շենքեր, որոնք հուշարձանների ցանկում են, որոնք չպետք է քանդվեն:

«Կան ոչ հուշարձան շենքեր, որոնք ձևավորում են տվյալ փողոցի դիմագիծը, ևս չպետք է քանդվեն: Խնդիրը պետք է լուծվի այդ պայմաններում: Տեղյակ են մեր դիրքորոշմանը և քաղաքապետարանում, և ներդրողը: Ոչ մեկից, ոչ մյուսից մենք այլ դիրքորոշում չենք լսել: Երբ որ մշակվի, ավարտվի էսքիզային նախագիծը, պայմանավորվածություն կա, որ լայն հանրային իրազեկում կունենա»,- նշեց նա՝ հավելելով, որ անհանսգտություն չունի, որ ծածուկ որևէ բան արվի:

Տպարանի շենքի պայթեցումը, Նարեկ Սարգսյանի խոսքով, շատ անհասականալի  պատմություն է:

«Ինչքան տեղյակ եմ՝ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում քննարկել էին, մասնագետներն ասել էին, որ այդ հատվածը կարող են  վերափոխել: Ինչ նպատակ կար պայթեցնելու՝ չգիտեմ»,- ասաց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի  նախաձեռնությունը, որ 100 տարեկան բոլոր շինությունները, անխտիր  ճանաչել պատմամշակութային հուշարձաններ, Նարեկ Սարգսյանն ասաց. «Դա նախարարի մոտեցումն է որպես քաղաքականության մաս: Կասկած չունեմ, երբ որ սկսվեն քննարկումները, միանշանակ չի լինի այդ հարցի լուծումը: Չի կարող 100 տարեկան ցանկացած շինություն մնա: Յուրաքանչյուր շինության խնդիրը լուծվում է՝ ելնելով նրա պատմական, ճարտարապետական, շինարարական արժեքից, տվյալ միջավայրում իր դիրքից ու տեղից: Պատմական շերտերի պահպանումը յուրաքանչյուր քաղաքի հարստությունն է, բայց օրենքը մշակելիս, վստահ եմ, որ այն, այնուամենայնիվ, փոփոխությունների կենթարկվի»:

Խոսելով հաջորդ տարվա ներդրումային ծրագրերի մասին, Նարեկ Սարգսյանն ասաց, որ ընդհանուր  500 միլիոն դոլարից ոչ պակաս արժողությամբ ծրագրեր ունեն:

Նա տեղեկացրեց, որ Հյուսիսային պողոտայի ծրագիրն ամբողջությամբ ավարտված չէ, մոտավորապես 100 միլիոն դոլարի շինարարություն դեռևս պետք է իրականացվի հարակից հատվածներում:

Ն. Սարգսյանը նաև ասաց, որ 2017-ին ամբողջությամբ կավարտեն Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների նկատմամբ ունեցած պարտավորությունները:

Ներդրումային ծրագրեր կան նաև Երևանից դուրս: Մասնավորապես, նրա խոսքով, արաբական ներդրողների հետ բանակցություններ են վարվում Ջերմուկ քաղաքում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ:

«Այս ներդրումները կապված են Հայաստանի նախագահի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի հետ»,- հավելեց նա:

Ն. Սարգսյանն ասաց, որ ներդրումային ծրագրեր կան նաև Գյումրիի որոշակի հատված լուրջ տուրիստական կենտրոնի վերածելու հետ կապված, աշխատանքներ են տարվում նաև Ախթալայում միջազգային գյուղ ստեղծելու ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}