Դավիթ Շահնազարյան. Իրանը իր բոլոր պայմանավորվածություններն անշեղորեն կատարում է
Իրանը միշտ եղել է և մնում է այն սակավաթիվ երկրներից մեկը, ով վարում է անկախ արտաքին քաղաքականություն՝ ելնելով բացառապես իր շահերից: «Ռոհանիի հայաստանյան այցի հետքերով» քննարկմանն ասաց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը:
«Հայաստանն ու Իրանն ունեն շատ մեծ ընդհանուր շահեր բոլոր ոլորտներում: Ուզում եմ ընդգծել նաև մի բան, անվտանգության ոլորտում մենք ունենք ընդհանուր շահեր: Հենց այս ոլորտում է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ռեսուրս կա»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, ԼՂ խնդրի հետ կապված Իրանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել:
«Ես դեռ իշխանության մեջ էի, որ Իրանը սկսեց միջնորդական առաքելություն ստանձնեց, ինքս մասնակցել եմ դրան: Հայաստանի կողմից նրա ջանքները գնահատվել են դրական: Այս պահին, երբ առկա է ռուսական այսպես կոչված խաղաղապահների ներխուժման վտանգը ԼՂ հակամարտության գոտի, Իրանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է, որ խաղաղապահների առկայությունը չի նպաստելու հակամարտության կարգավորմանը: Այս առումով էլ Հայաստանի ու Իրանի դիրքորոշումներն համընկնում են»,-ասաց Շահնազարյանը:
Նա, վկայակոչելով իրանցի պաշտոնյանների հետ իր շփումների փորձը, նշեց, որ Իրանի հետ դժվար է պայմանավորվածության գալ, իսկ եթե արդեն պայմանավորվել են, Իրանն անշեղերոն կատարում է դրանք:
«Սա միայն իմ կարծիքը չէ, սա տարածված կարծիք է, Իրանը իր բոլոր պայմանավորվածությունները կատարում է»,-ասաց Շահնազարյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն երկրների վրա, որոնք ԼՂ հարցով կրակի վրա յուղ են լցնում, մասնավորապես նշեց Ռուսաստանն ու Իսրայելը:
«Այս առումով չափազանց կարևորում եմ, որ Իրանի նախագահը հայտարարեց ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Իմ եզրակացությունը Ռոհանիի այցից հետևյալն է. տարվա ամենակարևոր այցն էր Երևանում: Իրանը պատրաստ է շատ ու շատ խնդիրներ լուծել և ընլայնել բոլոր ուղղություններով համագործակցությունը: Պատրա՞ստ է այսօր Հայաստանը դրան, չեմ կարծում»,-ասաց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- 2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով. Էդուարդ Շարմազանով
- ՀՀ իշխանությունները ցանկություն ունեն զարգացնելու հարաբերությունները, ես այդ կամքը նկատեցի. Հասան Ռոհանի
- Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին
- Գառնիկ Ասատրյան. Ռոհանիի այցը կարևոր է և անհրաժեշտ
- Սերգեյ Մինասյան. Ռոհանիի այցն ունի աշխարհաքաղաքական հնչեղություն
- Իրանագետ. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան պատմական նշանակություն ունի
- Ստորագրվելիք փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությանը. ՀՀ նախագահ
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան